Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը հագեցած է. ԵՄ ներկայացուցիչ
ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, և Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այսօր է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու և առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար:
ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարն էլ նշել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով:
Դեսպան Սվիտալսկին ևս ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, և ԵՄ-ն շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան