«ՀԷՑ-ում կորուստները կհասցվեն նվազագույնի»
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի փոփոխության արդյունքում վստահ եմ, որ կորուստները կհասցվեն նվազագույնի, կվերանա, ինչպես դուք եք ասում, թալանը, եթե եղել են այդպիսիք», - այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԷՑ-ի վաճառքի մասին հարցին:
Վարչապետն ասաց, որ իշխանությունները խնդրել են գործարար Սամվել Կարապետյանին գնալ այդ քայլին, գնել ՀԷՑ-ը:
«Ես համոզված եմ, որ այն քայլը, որ ինքը համաձայնվեց կառավարության հետ հավասար պայմաններում մինչև եկող տարվա օգոստոսի մեկը սուբսիդավորենք 604 հազար ընտանիքների, իսկ մենք ունենք 766 հազար բաժանորդներ, դա մեծ քայլ էր: Մոտ 7-8 մլրդ դրամ փող կլինի տարվա կտրվածքով, որ մենք կվճարենք մեր հասարակությանը: Ինչ-որ տեղ սոցիալական խնդիրները կմեղմենք», -հավելեց կառավարության ղեկավարը: