Կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգևի ներկայացրել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Լոռու մարզի կրթության համակարգի աշխատողներն այս օրերին իրար հանդիպելիս զվարճալի լուր են միմյանց փոխանցում. «Բա չեք ասի՝ կրթության վարչության պետ Մինասը կնոջը մեդալ է տվել»։
«Բանն այն է, որ մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի կինը Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանն է, ով նախօրեին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, որպես լավագույն մանկավարժ, կրթության և գիտության նախարարության հուշամեդալով է պարգևատրվել։ Ու թեև պարգևատրողն Արմեն Աշոտյանն է, իսկ Նարինե Սահակյանն էլ վաղուցվանից է տնօրեն աշխատում՝ անգամ այս պոստում փոխարինել է մորը, սակայն վանաձորցի մանկավարժներն առնվազն ծիծաղելի են համարում, որ կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգևի ներկայացրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան