Ռուսաստանի հայերի միության նախագահը նոր կուսակցություն է բացում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին կրկին Հայաստանում է. նա ներդրողներ է բերել Հայաստան, որոնք կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ։
«Հոկտեմբերի 12-ին նա կրկին կգա Հայաստան՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումներին։ Իսկ ամսի 14-ին, որոշ տեղեկությունների համաձայն, կհայտարարի, որ կուսակցություն է բացում։ Այդպե՞ս է, պարոն Աբրահամյան, մեկընդմիշտ մտնում եք քաղաքականություն, «Հրապարակ»-ը հարցրել է նրան։ «Մի շտապեք, մի շտապեք»։ Լայն մասսաներն անհամբեր սպասում են Ձեր հայտնությանը, անվերջ խոսվում է այդ մասին, չնայած ասում են՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Արա, մի արա»»։ «Ուրեմն սենց՝ հոկտեմբերի 12-ին ես, այո, գալու եմ Մոսկվայից Հայաստան, գալու եմ ուղիղ ձեր թերթ, այդ մասին հարցազրույց տամ՝ ան-պայ-ման, ու ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան