Իրաքը հնարավոր է Ռուսաստանից օգնություն խնդրի
Իրաքը հնարավոր է օգնություն խնդրի Ռուսաստանից՝ ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարի համար: KP.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է իրաքյան խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Հաքիմ ազ-Զամլին:
Նրա խոսքերով դա հնարավոր է, եթե ՌԴ գործողությունները Սրիրայում արդյունավետ ընթանան: Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանի օդային հարվածների արդյունավետությունը կգնահատվի Բաղդադի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ:
Ավելի վաղ նա լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ Իրաքը ցանկանում է, որ Իսլամական պետության դեմ պայքարում ՌԴ-ի դերն ավելի մեծ լինի, քան ԱՄՆ-ինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում