Հայկական եկեղեցիներն ընդգրկված են աշխարհի ամենագեղեցիկ տաճարների ցանկում
Աշխարհի ամենագեղեցիկ տաճարների շարքում ներառված են նաև հայկական եկեղեցիներ: The Daily Telegraph-ի կողմից կազմված աշխարհի ամենագեղեցիկ քրիստոնեական 23 տաճարների ցանկում ընգրկված է 2 հայկական եկեղեցի:
Ցուցակի երրորդ տեղում է Իրանում գտնվող Բեթղեհեմի հայկական եկեղեցին: 17-րդ դարի հայկական այս եկեղեցին Սպահանում է: Այն զարդարված է 72 հիանալի որմնանկարներով:
Ցուցակում երկրորդ հայկական եկեղեցվին սուրբ Ստեփանոսն է, որը նույնպես գտնվում է Իրանում: Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից: Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ Սուրբ Թադևոսի վանք և Ծոր Ծոր վանքերի հետ միասին, Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։ Ուշ միջնադարի հայ ճարտարապետության մեջ Սբ. Ստեփանոս եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ հարդարանքով։ Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքների ու ինքնատիպ առանձնահատկությունների շնորհիվ դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին։
Ցանկում առաջինը նշել է Լաս Լախաս տաճարը Կոլումբիայում: Տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ 1754 թվականին առաջին անգամ ժայռի վրա հայտնվել է Կույս Մարիամի լուսարձակ պատկերը, և որտեղ, մինչ ներկա կառույցի շինարարությունը, արդեն կառուցվել էին մի քանի եկեղեցիներ: Սբ. Կույս Մարիամը (կամ Մարիամ Աստվածածինը) Կոլումբիայի և տեղացի հնդկացիների գլխավոր սրբությունն է, որոնք համարում են նրան տարածքների սուրբ պաշտպան և իրենց թագուհի: Այս տաճարի շինարարությունը, որը չորրորդ կառույցն է այս վայրում, սկսվել է 1916 թվականին և ավարտվել 1949-ին: Գուայտարա գետի գեղատեսիլ կիրճում, 100մ բարձրությամբ այս գոթիկ ոճով կառուցված կախարդական տաճարի հեղինակներն են ինժեներ Գուալբերտո Պերեսը և ճարտարապետ Լուսինդա Էսպինոսան: Լաս Լախաս տաճարը Կոլումբիայի այցեքարտն է և ըստ արժանվույն դասվում է աշխարհի ճարտարապետական լավագույն ստեղծագործությունների շարքին:
Ցանկում երկրորդը Նորվեգիայի Փայտե Բորգունդ Լերդալ եկեղեցին է: Այն կառուցվել է 1180 թվականին: Ունի 37 մետր բարձրություն:
Աշխարհի ամենագեղեցիկ 23 եկեղեցիների ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան