Ստամբուլում բացվելու է Սարգիս Մուրադյանի աշխատանքների ցուցահանդեսը
Այսօր Ստամբուլի Sismanoglio Megaro կենտրոնում տեղի կունենա Սարգիս Մուրադյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ «Անցյալից դեպի ապագա» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 18-ը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահից:
arevelk.am կայքը գրում է, որ ցուցահանդեսը կազմակերպել են «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը և Ստամբուլի «Փարոս» ամսագիրը: Մի շարք դիմանկարների, բնապատկերների և այլ գործերի շարքում Ստամբուլում ցուցադրվելու է նաև նրա «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավի մի տարբերակ:
ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը (1927 թ, հունիսի 23, Երևան - 2007 թ. հուլիսի 12, Երևան) առաջիններից է անդրադարձել Մեծ եղեռնի («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ», 1965) և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր,1977, Հայաստանի պատմության թանգարան): Մուրադյանի արվեստում առանցքային է ժամանակակից մարդու թեման՝ «Գարունը լեռներում» (1960), «Զարթոնք» (1963, ՀԱՊ) և այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացված կերպարները, զգացմունքային հագեցվածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան