Համահայկական խորհուրդը փոխարինելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովին. Սասունյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:

Ձևավորվեց 12 անձից բաղկացած Կազմակերպչական հանձնախումբ, որի կազմում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ կաթողիկե եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի, ՀՌԱԿ-ի, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության, Ռուսաստանի հայերի միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության:

Միգուցե անուշադրության պատճառով, Կազմակերպչական հանձնախմբի կազմում չի ընդգրկվել Արցախի Հանրապետության ներկայացուցիչ: Սակայն, բանաձևում հստակ սահմանված է, որ Համահայկական խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի առանցքային կազմակերպությունների, պետական կառավարման կարևորագույն մարմինների, հոգևոր հաստատությունների, քաղաքացիական հասարակության և կուսակցությունների ներկայացուցիչներ:

Համաձայն ընդունված որոշման՝
- Համահայկական խորհուրդը կկրի խորհրդատվական բնույթ, կունենա տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբեր, և տարեկան նիստերը կգումարի Երևանում.
- Խորհուրդը պետք է իր մշտական օրակարգում ընդգրկի հետևյալ հարցերը. ա) աշխարհում հայերի վիճակի մասին համապարփակ ամենամյա զեկույցի քննարկումը, բ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացմանն առնչվող խնդիրների քննարկումը, և գ) համահայկական բնույթի միջոցառումների համադրումը:
- Խորհուրդը պետք է իր անդրանիկ նիստը գումարի Երևանում, 2016 թ. սեպտեմբերի 20-ին:
- Կազմակերպչական հանձնախումբը պետք է մշակի և մինչև 2016 թ. ապրիլի 15-ը հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին առաքի Համահայկական խորհրդի ձևավորման, հիմնադիր կազմի և կառուցվածքի մասին որոշման նախագիծը, պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպի խորհրդատվություններ Խորհրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի շուրջ, նախապատրաստի Խորհրդի առաջին նիստը և մինչև 2016 թ. հուլիսի 15-ը իրազեկի հանձնաժողովի անդամներին առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակացույցի մասին:
- Սփյուռքի նախարարը՝ ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների, պետական մարմինների հետ փոխգործակցությամբ, ինչպես նաև պետական հանձնաժողովի կազմում ներգրավված՝ սփյուռքի կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով պետք է նախապատրաստի «Հայերի վիճակն աշխարհում» առաջին զեկույցը. մինչև 2016 թ. մայիսի 1-ը զեկույցի նախագիծը ներկայացնի պետական հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին՝ վերջիններիս առաջարկությունները ստանալու և մինչև 2016թ. սեպտեմբերի 20-ին կայանալիք նիստը ամփոփելու նպատակով, ինչպես նաև խորհրդատվություններ անցկացնել տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝ նախապատրաստելով առաջարկություններ Համահայկական խորհրդի հետ վերջիններիս փոխգործակցության ընթացակարգերի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն առաջարկեց, որ ի լրումն Համահայկական խորհրդի, Սփյուռքի տարբեր երկրներում ձևավորվեն տարածաշրջանային հանձնախմբեր՝ 2016 թ. Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի, և 2018 թ. Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Իմ խոսքում հարցրեցի, թե ինչու Համահայկական խորհրդում չեն ընդգրկվել հանրության ներկայացուցիչներ, որպեսզի հայկական կազմակերպությունների անդամ չհանդիսացող հայերի մեծամասնությունը ներկայացված լինի Խորհրդում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ իր աշխատակազմը նման մի գաղափար ուսումնասիրել է, սակայն հրաժարվել է դրանից, հաշվի առնելով հայկական Սփյուռքի ներկայացուցիչների ընտրության բարդությունը: Ես նշեցի, որ գոյություն ունեն մեխանիզմներ հայ համայնքներից ներկայացուցիչներ ընտրելու համար: Նախագահը խնդրեց, որ Կազմակերպչական խորհուրդը նկատի ունենա նման առաջարկները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս արտահատվեցին Համահայկական խորհրդում հանրության ներկայացուցիչների հնարավոր ընդգրկման մասին:

Ինչպես բացատրել եմ իմ նախորդ հոդվածներում՝ Համահայկական խորհուրդը կվերացնի յուրաքանչյուր հայկական ճգնաժամի կամ խնդրի առիթով առանձին հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտությունը: Իմ կարծիքով, նախընտրելի է, որ Խորհրդի սփյուռքյան անդամներն ընտրվեն հայկական համայնքներում անցկացվող ժողովրդավարական ընտրությունների միջոցով. սա շատ բարդ գործընթաց է, սակայն դրվատանքի արժանի՝ հաջող իրագործման պարագայում...

Եվ վերջում, սեպտեմբերի 26-ի նիստում քննարկում չեղավ ՀՀ սփյուռքի նախարարության դերի մասին Համահայկական խորհրդի ձևավորումից հետո: Կազմակերպչական խորհուրդն այս կարևոր հարցը պետք է դիտարկի իր առաջիկա քննարկումներում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}