
«Թուրքական հոսք»-ի շահագործման նոր ժամկետներ են նշվել
«Գազպրոմ» ընկերության խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը պետերբուգյան միջազգային գազային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքական հոսք»-ը կշահագործվի 2017-ի վերջին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Նրա խոսքով, եթե նախագիծը հետաձգվի մեկ տարով, ապա սարսափելի ոչինչ չի պատահի: Քանի դեռ միջկառավարական համաձայնագրեր չկան, ժամկետները փոփոխվում են:
«Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքան արագ կստորագրվի փաստաթուղթը: Միաժամանակ նախագծի իրականացման վրա ազդում է նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, որտեղ նոյեմբերի մեկի ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:
Նախորդող հրապարակում՝
«Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև աշնան վերջ