Լեհ մրցավարը կսպասարկի Հայաստան-Ալբանիա հանդիպումը
Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին և Տոմաշ Լիստկեվիչը: Չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Սիեյկան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պավել Ռաշկովսկին և Թոմաշ Մուսիալը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում