Երկրաշարժ` Հայաստանի տարածքում
Նախօրեին ժամը 23.42-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19.23-ին) սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 45.150 աշխարհագրական կոորդինատներով և 10 կմ խորությամբ:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գավառ և Մարտունի քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ: