Էջմիածնի օրվա առթիվ քաղաքի գեղարվեստի դպրոցը վերաբացվեց նորոգված տեսքով
Էջմիածնի 2700-ամյակի առթիվ այսօր տեղի ունեցավ քաղաքի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը վերանորոգված տեսքով վերաբացումը, որին ներկա էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Դպրոցի տնօրեն Զորիկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայումս իրենք ունեն 215 աշակերտ` 7-ից 15 տարեկան, բայց դպրոցը կարող է ընդունել մինչև 300 երեխայի։
«Երբ 2006թ-ին քաղաքապետարանն մեզ հատկացրեց այս տարածքը՝ 220 քմ մակերեսով, ունեինք ընդամենը 25 աշակերտ։ Այս տարիների ընթացքում քաղաքապետի աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է դպրոցը: Այս տարի անգամ մեկ դասարան է ավելացվել, որտեղ երեխաները հնարավորություն ունեն սովորելու գեղանկարչություն»,-ասաց նա։
Գեղարվեստի դպրոցն ունի 11 ուսուցիչ, որոնք դասավանդում են գեղանկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակագործություն, արվեստի պատմության առարկաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան