Լուրջ բախում Էրդողանի թիկնապահների ու Բելգիայի անվտանգության աշխատակիցների միջև բելգիական այցի ժամանակ (տեսանյութ)
Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բրյուսել առանց միջադեպերի չի անցել։ Էրդողանի թիկնապահները բախվել են Բելգիայի ոստիկանության հետ՝ նախագահի անվտանգության պատասխանատվության պատերազմում: Ինչպես հայտնում է RTBF-ը, առաջին բախումը կոողմերի միջև եղել է հոկտեմբերի 4-ի երեկոյան, երբ 3000 մարդ էր հավաքվել Բրյուսելի Ստեֆանի հրապարակում՝ Էրդողանի հյուրանոցի մոտ նրան ողջունելու։
Երկրորդ, առավել լուրջ բախումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Բրյուսելի «Val Duchesse» պալատում, երբ Թուրքիայի և Բելգիայի անվտանգության աշխատակիցները վիճել են, թե ով պետք է ստուգի այն սենյակները, որտեղ լինելու էր Էրդողանը։ Բելգիացիները նշել են, որ սենյակների ստուգումն իրենց պատասխանատվության տակ է, մինչդեռ թուրք անվտանգությունը չի համաձայնել։
Անվտանգության աշխատակիցները հարվածներ են հասցրել միմյանց և թուրք թիկնապահներից մեկը ծնկի է իջեցրել Բելգիայի VIP պաշտպանության ծառայության աշխատակցին, այնուհետև թուրք թիկնապահին հեռացրել են և անդորրը վերականգնվել է։
Բելգիական աղբյուրը RTBF-ին ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել թուրք անվտանգության ծառայության հարգանքի բացակայության պատճառով, մինչդեռ Բելգիայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ իրավիճակն իսկապես եղել է «դժվար, նույնիսկ լարված»։
Անգամ Էրդողանի կինն է զարմացած մնացել, երբ Բրյուսելի Լուիզ պողոտա` իր այցի ժամանակ ուղևորությունն արգելափակել են մոտ 1 ժամ։