«Այո»-ի քարոզարշավին կմասնակցեն շատերը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումներին, սպասվելիք քարոզարշավին և ներկայացրել է քաղաքական ուժերի տեսակետը գործընթացում իրենց ներգրավվածության վերաբերյալ:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ քարոզարշավ, անպայման, լինելու է. «Դեռ ոչինչ հստակ հայտնի չէ, բայց, հավանաբար, խմբեր կձևավորվեն, մարզեն կայցելեն, և կներկայացնեն մեր տեսակետը»։
Բաղդասարյանը վստահ է՝ մարդիկ մեծ ոգևորությամբ կմասնակցեն և այո կասեն նախագծին։ Ամիսներ առաջ սահմանադրական հանրաքվեի օրը «ոչ»-ի հանրաքվե դարձնելու խոստումներ տված, սակայն նախագծին կողմ քվեարկած ԲՀԿ-ում նույնպես անմասն չեն մնա «այո»-ի քարոզարշավից։ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ հաստատ անմասն չեն մնա, բայց դեռ պետք է քննարկեն, թե ինչպիսի մասնակցություն ունենան։ Նախկին ԲՀԿ պատգամավոր, Գյումրու քաղաքապետի պոտենցիալ հավակնորդ Մարտուն Գրիգորյանն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել «այո»-ի քարոզարշավին, բայց հիմա դեռ որևէ հրահանգ չի ստացել։....Մեկ այլ նախկին ԲՀԿ-ական՝ Արագած Ախոյանն էլ կածում է, որ մարդկանց անտարբերությունն ու ժխտողական տրամադրվածությունը պայմանավորված են քիչ տեղեկացված լինելու փաստով, իոնը իր տարածքում կլրացնի այդ բացը։ «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր, նախագծին կողմ քվեարկած Թևան Պողոսյանն ասել է, որ քարոզարշավներից տեղյակ է, դրանք իրականացնողների ու մասնակիցների մասին էլ իրազեկ չէ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում