Հանրային հեռուստաընկերությունը իր առաքելությունը չի կատարել. Փոստանջյան
«Հանրային հեռուստաընկերությունը չի ծառայում ՀՀ քաղաքացիներին, եթե ծառայեր, ապա մեր հանրային կյանքում մեծ նշանակություն ունեցող ընտրական գործընթացի վերաբերյալ որևէ լուսաբանում կլիներ»,-այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա կարծիքով, Հանրային հեռուստաընկերությունը, օրինակ, ընտրացուցակների վերաբերյալ հետաքննություն չի կատարել, չի ներկայացրել, որ բացակայող բնակիչների փոխարեն քվեարկություն է կատարվել ընտրություններում:
Ընդդիմադիր պատգամավորը եզրակացրել է, որ «Հանրային հեռուստաընկերությունը իր առաքելությունը չի կատարել»:
«Այդ պարագայում մնում է հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ բանավեճերի անցկացումը տեղափոխել այլ տիրույթ` Youtube, facebook, twitter», -հայտարարեց Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
Մի րոպե հա՞, ի՞նչ եք ոգևորվել, պարոն Արզումանյան. Թեժ բանավեճ Ազգային ժողովում
Զուրաբյանին առաջարկում են մասնակցել «Երգ երգոց» ծրագրին (տեսանյութ)
Վերջին երկու տարիներին Հանրայինը ռեյտինգային վազքարշավ չի սկսել. Շարմազանով (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում