Առաջարկում եմ հանել սև ակնոցները. Հովիկ Աբրահամյան
«Բոլոր երկրներում սոցիալական ծախսերը նվազում են, մենք 4 մլրդ դրամով սոցիալական բեռը ավելացնում ենք»,-գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ա.Ասատրյանն ասաց, որ հաջորդ տարի 4 մլրդով ավելանում է սոցիալական ծախսերի բեռը:
Այնուհետև վարչապետը հորդորեց այս մասին լավ լսել. «Առաջարկում եմ, որ այն մարդիկ, որոնք սև ակնոցներով են նայում, հանեն սև ակնոցները»: