Վերջին երկու տարիներին Հանրայինը ռեյտինգային վազքարշավ չի սկսել. Շարմազանով (տեսանյութ)
Հանրային հեռուստառադիոընկերությունը նախևառաջ պետք է ունենա կրթական գործառույթ, պետք է ցույց տա, թե ինչպիսի քաղաքացի պետք է ունենանք: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վերջին երկու տարիներին պետք է խոստովանել, որ Հանրային հեռուստաընկերությունը ռեյտինգային վազքարշավ չի սկսել, էդ ռեյտինգը ո՞րն է: Ես կարծում եմ, որ շատ լավ է, որ Հանրայինը գիտակցում է ռեյտինգային հաղորդումների հետևից չպիտի ընկնել: Եթե ռեյտինգներին նայենք, ապա ռեյտինգային կարող էր լինել անճաշակ կլկլոցները մեկ էլ էրոտիկ հաղորդումները», -հավելեց ԱԺ փոխնախագահը:
Պատգամավորի համար մտահոգիչ էր, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայ Առաքելական եկեղեցու մասին հաղորդում չկա ու ԱԺ դալիճում ներկա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին առաջարկեց Մայր Աթոռի օժանդակությամբ ունենալ ժամ, որի ընթացքում քահանաները կբացատրեն ժողովրդին ասեն` Տաղավար տոների մասին:
«Նոր սերնդի մոտ տպավորություն կա, թե քրիստոնեությունը խեղճի կրոն է, ոչ, քրիստոնեությունը ամենահզոր կրոնն է», -հավելեց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Մի րոպե հա՞, ի՞նչ եք ոգևորվել, պարոն Արզումանյան. Թեժ բանավեճ Ազգային ժողովում
Զուրաբյանին առաջարկում են մասնակցել «Երգ երգոց» ծրագրին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում