Ինքնավստահությունն օգնում է լավ սովորել
Սեփական ինտելեկտի ու իմացության մակարդակի վերաբերյալ մեծ կարծիքն օգնում է հաջողություններ ունենալ ուսումնառության մեջ: Նման եզրակացության են եկել հետազոտողները՝ ուսումնասիրելով 135 մարդու: Հետազոտողները նշել են, որ ուսումնասիրության մասնակիցները միմյանց չեն ճանաչել:
«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, մասնակիցներին բաժանել են 3-5 հոգանոց խմբերի, այնուհետև 45 րոպե նրանք միմյանց պատմել են իրար մասին, թույլ և ուժեղ կողմերի մասին, միասին լուծել են մաթեմատիկական խնդիրներ, ապա քննարկել են արդյունքները: Մասնագետները բացահայտել են, որ իրենց մտային ունակությունների վրա վստահ մասնակիցներն արագ կողմորշվել են առաջադրանքները կատարելիս:
Մեկ այլ հետազոտության համաձայն էլ, ինքնավստահ մարդիկ ավելի հաճախ են բարձր դիրքեր զբաղեցնում բանկային ու այլ կազմակերպություններում: Միաժամանակ, նրանք հաճախ թերագնահատում են ուրիշների ունակություններն ու դիմում ավելի ռիսկային գործողությունների: Դա աշխատավայրում հանգեցնում է խնդիրների:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են