ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է գիտական կոնգրեսի մասնակիցներին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյակի շրջանակներում անցկացվող գիտական կոնգրեսի մասնակիցներին:
«Ուրախ եմ բոլորիդ Հայաստանում հյուրընկալելու համար, ուրախ եմ, որ այս 19-րդ գիտաժողովն անցկացվում է մեր երկրում: «Օլիմպիական սպորտը և սպորտը բոլորի համար է» միջազգային գիտական կոնգրեսը մեծ խթան կլինի սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարախոսության տարածման համար»,-ողջունելով ներկաներին՝ շեշտել է ՀԱՕԿ նախագահը:
ՖԿՀՊ-ի հիմնադրման 70-ամյակի շրջանակներում անցկացվող կոնգրեսին մասնակցում են աշխարհի 25 երկրների ֆիզիկական կուլտուրայի համալսարանների 19 ռեկտորներ և պաշտոնական հյուրեր: Կոնգրեսի ընթացքում մասնագետները քննարկել են մի շարք արդիական թեմաներ, ինչպես նաև ներկայացրել 41 զեկույցներ:
Կոնգրեսի մասնակիցները հյուրընկալվել են նաև կոնյակի գործարանում և համտեսել հայկական ավանդական կոնյակ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում