Յեմենում ռումբը գցել են հարսանիքի մասնակիցների վրա
Յեմենում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիա կազմած երկրների ինքնաթիռը ռումբը գցել է հարսանիքի մասնակիցների վրա: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, առնվազն 15 մարդ մահացել է, 25-ը վնասվածքներ են ստացել:
Ավիահարվածները հասցվել են մայրաքաղաք Սանայից 100 կմ հարավ արևելք գտնվող Դամար նահանգին:
Աղբյուրը նշում է, որ նման միջադեպ տեղի էր ունեցել սեպտեմբերի վերջին: Այդ ժամանակ մահացել էր 130 մարդ:
Նախորդող հրապարակումներ՝
Յեմենի վարչապետի հյուրանոցի վրա կրակոցներ են արձակել
Յեմենը խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները