Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ նախագահի, եթե… «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, և ըստ ամենայնի նրանք հանգել են համաձայնության: «Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի: Արա Աբրահամյանի քաղաքական հայտարարությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի ՀՎ-ի փոխակերպման միջոցառման ժամանակ, որը որոշել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան