«Խնդիրներ ունեցող երեխաների դեպքում կարևոր է բուժօգնության կազմակերպումը կյանքի առաջին րոպեներից»
«Մոր և մանկան ոլորտի հարցերը մեզ համար ոչ միայն գերակա են, այլև գտնվում են մեր ամենօրյա անմիջական ուշադրության կենտրոնում»,-նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն՝ այսօր ՌԴ գլխավոր նեոնատոլոգ, մանկաբուժության և պերինատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դմիտրի Իվանովի, ինչպես նաև Մոսկվայի Ֆիլատովի անվան N 13 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Անտոնինա Չուբարովայի հետ հանդիպման ժամանակ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստան ժամանած ռուս մասնագետների հետ քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին վերաբերող արդիական հարցեր:
«Կարծում եմ, այս քննարկումը ևս կամրապնդի երկու երկրի համագործակցության ամուր հիմքերը, որոնք արդեն երկդարյա պատմություն ունեն»,- ասել է նախարարը:
Ռուսաստանցի մասնագետները ներկայացրել են Ռուսաստանում ծնելության և մահացության հիմնական ցուցանիշները: Անդրադարձել են մոր և մանկան ոլորտում բուժօգնության կազմակերպման, մայրաքաղաքում և մարզերում բժշկական կազմակերպությունների նյութատեխնիկական և կադրային հագեցվածության, ինչպես նաև այլ հարցերի:
Մասնագետների խոսքով` խնդիրներ ունեցող երեխաների դեպքում հատկապես կարևոր է մեծ ուշադրություն դարձնել անհրաժեշտ բուժօգնության կազմակերպմանը կյանքի առաջին իսկ րոպեներից սկսած:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում