Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը կկայացվի հոկտեմբերի 10-ին՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստի ընթացքում:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով յուրաքանչյուր բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրի վրա, որոշում կկայացնի:
Ըստ հավատարմագրման կարգի` բուհը կարող է ստանալ ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 կամ 4 տարի ժամկետով, պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարով կամ չհավատարմագրվել:
Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են