Պրեմիերաներով երեկո՝ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի հերթական համերգի ընթացքում ներկայացվելու են համաշխարհային պրեմիերաներ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք համերգին կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Էնթոնի լա Բոունթիի «Շարական» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է (սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը հատուկ գրվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար), Բելա Բարտոկի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը, որը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Կներկայացվեն նաև այլ ստեղծագործություններ։ Մենակատարն է ռուս դաշնակահար Աննա Վինիցկայան: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին:
Փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ
Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան