«ԱրմԹեքը» միջազգային հանրությանը ներկայանալու հարթակ է. Հ. Մուսայելյան
Արդեն 8-րդ տարին անցկացվող «ԱրմԹեք» համաժողովը ծնունդ է բավականին մեծ պրոյեկտների: Այսօր լրագրողների հետ հանդիպմաննն անդրադառնալով հոկտեմբերի 12-ին տեղի ունենալիք «ԱրմԹեք 2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գործարար համաժողովին՝ ասաց ՀՀ էկոնամիկայի նախարարի տեղակալ էմիլ Տարասյանը:
Նրա խոսքերով՝ բավականին հագեցված օրեր են սպասվում Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական ձեռքբերումների հետ կապված:
Հանդիպմանը ներկա Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ նշեց, որ այս տարի անցկացվող համաժողովը զուգահեռ կունենա նաև երկու միջոցառում՝ նորաստեղծ կազմակերությնուններին նվիրված. «Այս տարի՝ հոկտեմբերի 14-ին համաժողովը հատուկ նիստ կանցկացնի նաև Արցախում, որտեղ ևս երկու ուղղություն կլինի՝ Արցախի ընդհանուր զարգացմանը և նորաստեղծ կազմակերպությունների զարգացմանն ուղղված»:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ նկատեց, որ այս համաժողովը բացառիկ հարթակ է՝ հասկանալու համար, թե Հայաստանում ինչ մակարդակի վրա է գտնվում նոր տեխնոլոգիաների ոլորտը և ինչ զարգացման հնարավորություններ ու մարտահրավերներ կան. ««ԱրմԹեքը» միջազգային հանրությանը ներկայանալու հարթակ է: Սրա միջոցով շատ միջազգային կազմակերպություններ Հայաստանը բացահայտել են իրենց համար: Սա նաև հնարավորություն է տալիս հարկային դաշտ բերել այսպես ասած «խոհանոցում գործող» ընկերությունների»:
Հ. Մուսայելյանը հավելեց, որ այս համաժողովը նաև կառավարության և մասնավոր բիզնեսի փայլուն համագործակցություն է: Նա նաև շեշտեց, որ գնալով երիտասարդների մասնակցությունը մեծանում է նոր տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքում և, որ նրանք կարողանում են բացահայտել իրենց հնարավորությունները:
Ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2006 թվականին: 2011 թվականից այն համահայկական համաժողովից վերածվել է միաջազգային հարթակի, որին մասնակցում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ և ներդրումային հնարավորություններով հետաքրքրքված միջազգային կազմակերպություններն ու մասնագետները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին