Միայն գործով պետք է ապացուցել, թե որը ումն է. Գուրգեն Դաբաղյանը ազգայինի պահպանման մասին
Բոլոր սերունդներն են պատրաստ լսել ազգային, ժողովրդական երաժշտություն, եթե դա ճիշտ մատուցմամբ ու «փաթեթավորմամբ» է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչ Գուրգեն Դաբաղյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես հայ և օտար հանդիսատեսին ճիշտ մատուցել հայկական ժողովրդական երաժշտություն:
«Իմ համերգներից դատելով կարող եմ ասել, որ երիտասարդությունը հետաքրքրված է ազգայինով: Դրա մասին են փաստում նաև կոորպորատիվ առաջարկները»,-նշեց երգիչը:
Հարցին, թե ինչպես կարելի է պայքարել օտարների կողմից մեր մշակույթից տարրեր վերցնելու և իրենցը ներկայացնելու դեմ, Գ. Դաբաղյանը պատասխանեց. «Միայն գործով պետք է ապացուցել, թե որը ումն է»:
Անդրադառնալով ազգայինի նկատմամբ Հայաստանի և դրսի հայ հանդիսատեսի վերաբերմունքի տարբերությանը՝ երգիչը նշեց, որ այստեղ ավելի պահանջկոտ ու խիստ է հանդիսատեսը, իսկ դրսում կարոտի զգացողություն կա, որը չի թողնում այդքան էլ խիստ դատել:
Ինչ վերաբերում է կոչումներ ստանալուն և դրանց մասին արձագանքներին, նա նշեց. «Ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում ունենալն ուղղակի սիմվոլիկ բան է, պետք չէ այդքան խոսել ու բարձրաձայնել: Պարզապես պետք է ժողովրդականություն վայելող երգչին տարբերել ժողովրդականը մատուցողից: Անընդունելի է ներկայանալ ժողովրդականի անվան տակ, եթե իրականում այդ ժանրի կատարող չես»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա