Մահապատժի դեմ պայքարի օր. Եվրոպայում մահապատիժ չի կիրառվել 1997թ․-ից ի վեր
Հոկտեմբերի 10-ին աշխարհում նշվող Մահապատժի դեմ պայքարի օրվան ընդառաջ՝ 47 անդամ ունեցող Եվրոպայի խորհուրդն ու 28 անդամ ունեցող Եվրոպական միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Եվրոպային ամբողջությամբ վերացնել մահապատիժը։
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵՄ Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարության մեջ մատնանշվում է, որ ԵԽ և ԵՄ անդամ երկրներում մահապատիժ չի կիրառվել 1997թ․-ից ի վեր։
Նրանք կոչ են անում այն երկրներին, ովքեր դեռևս չեն վավերացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ մահապատժի վերացման ուղղված արձանագրությունները, վավերացնել դրանք։