Փորձագետներ. MH17-ը խոցվել է ռուսական «Բուկ»-ի միջոցով
Bellingcat անկախ փորձագիտական խմբի կողմից հրապարակված նոր զեկույցում մասնագետները հավաքագրված փաստերի հիման վրա եզրակացրել են, որ ամիսներ առաջ Դոնբասի երկնքում մալազիական ավիաուղիներին պատկանող MH17 մարդատար ինքնաթիռը խոցվել է ռուսական «Բուկ» զենիթա-հրթիռային համակարգի կողմից: Փոխանցում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես նշվում է, բրիտանական փորձագիտական խմբի գնահատականներով ինքնաթիռը խոցած «Բուկ» համալիրը նախկինում պատկանել է Կուրսկում գտնվող ռուսական 53-րդ զենիթա-հրթիռային բրիգադին: Այն նախապես տեղափոխել են Ռոստովի մարզի Միլլերովո քաղաք, այնուհետև Ուկրաինա: Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Սնեժնոյե Դոնեցկոյե քաղաքից հարավ ընկած հատվածում, իսկ հաջորդ օրը հրթիռը արդեն Լուգանսկի մարզով հասցվել է Ուկրաինայի սահմանին:
Փորձագետները ուսումնասիրություններն արել են ձեռք բերված լուսանկարների և վիդեոձայնագրությունների միջոցով: Զեկույցը փոխանցվել է Միջազգային հետաքննչական խմբին, որը գործում է Նիդեռլանդների ղեկավարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները