Գագիկ Հարությունյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին
«Կա Սահմանադրության բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը աշխատանք է կատարել: Ես ամեն օր եմ աշխատում Սահամանդրության հետ և Սահմանադրության տարբեր հոդվածների վերաբերյալ տասնյակ հոդվածներ ու գրքեր ունեմ հրապարակած: Դա մասնագիտական աշխատանք է», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք շահերի բախման խնդիր չի առաջացնում իր` ՍԴ նախագահ ու Հանձնաժողովի նախագահ լինելը:
Լրագրողները դիտարկմանը, որ Հայաստանի նախկին երկու նախագահները Սահամանդրության փոփոխությունների նախագիծը խայտառակություն են որակել, Գագիկ Հարությունյանը արձագանքեց.
«Իրենց հարցրեք, բայց իրական գնահատականը կտա ժողովուրդը: Փաստաթուղթը իմ կամ մեր մշակածը չէ, դա կոլեկտիվ աշխատանք է, որը հետո քաղաքական քննարկումների արդյունքում և քաղաքական տարբեր փոխզիջումների արդյունքում բավականին փոփոփոխությունների է ենթարկվել: Այնպես որ չի կարելի դա անձնավորել, իսկ փաստաթղթին, եթե որևէ մեկը գնահատական է տալիս, պետք է ուսումնասիրի և փորձի նրա հոդվածների վերաբերյալ տեսակետներ արտահայտել, այդ դեպքում կլինեն նաև համարժեք պատասխաններ»:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի բովանդակային հարցերին Գագիկ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ հոկտեմբերի 8-ին Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նախագահի հրամանագրից հետո մասնագիտական հանձնաժողովի գործունեությունը դադարել է:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Եթե հանրաքվեի ժամանակ օրենքը չպահպանվի, սահմանադրական բարեփոխումներն անիմաստ կլինեն. Գագիկ Հարությունյան
Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, միշտ էլ լինելու են կողմ-դեմ կարծիքներ. Ջիանի Բուքիքիո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան