HRW-ն պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել Յունուս ամուսիններին
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին դատապարտող հերթական հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով այդ երկրի ղեկավարությունից ազատ արձակել ձերբակալաված Յունուս ամուսիններին:
Անդրադառնալով հոկտեմբերի 12-ին Բաքվում իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքի քննությանը` կազմակերպությունը պահանջում է հանել նրանց ներկայացված բոլոր կեղծ մեղադրանքները և ազատ արձակել զույգին:
Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը նշել է, որ Բաքվի դատարանը դեռ հնարավորություն ունի քայլ կատարել այդ երկրում արդարադատությունը և օրինականությունը վերականգնելու ուղղությամբ` հավելելով, որ հակառակ դեպքում Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկանց բանտում պահելն ու նրանց դատելը ծաղր է Ադրբեջանի արդարադատության նկատմամբ:
«Ադրբեջանի գործընկերները պետք է այդ երկրի իշխանություններին հասկացնեն, որ իրենց հետ հարաբերությունները կախված են օրենքի գերակայության նկատմամբ Ադրբեջանի կառավարության նվիրվածությունից: Այն, որ Լեյլա և Արիֆ Յունուսները մինչև այժմ բանտում են և նրանց դեմ առաջադրված պետական դավաճանության կեղծ և շինծու մեղադրանքները հանված չեն, խոսում է այն մասին, որ իշխանությունները մտադիր չեն հետևելու օրենքի գերակայությանը»,- նշել է Դենբերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին