Յոահիմ Լյով. «Անհրաժեշտ է նստել ու վերլուծել այս խաղը»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Իռլանդիայի ազգային թիմի հետ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի խաղում 0:1 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ չափազանց հիասթափված է արդյունքից:
«Սա վերջին տարիների ամենից ոչ պարտադիր պարտություններից մեկն է,- Լյովի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Գիտեինք, որ իռլանդացիները գործելու են պաշտպանությունից և շեշտը դնելու են երկար փոխանցումների վրա: Բացի այդ, մենք չիրացրեցինք շատ պահեր: Անհրաժեշտ է նստել ու վերլուծել այս խաղը: Լավ է, որ ուղեգրի համար պայքարում ամեն ինչ առաջվա պես մեր ձեռքերում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում