Արտակարգ դեպք Երևանում. Շինարարական վերելակը պոկվել է
Քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում շինարարության ժամանակ արտակարգ դեպք է գրանցվել:
Շենքի դիմաց հավաքված բնակիչները Panorama.am-ին հայտնեցին, որ վերելակն է պոկվել, ինչի հետևանքով հիսունամյա մի տղամարդ է վնասվածքներ ստացել: Մի երիտասարդի ինքնազգացողությունն էլ վախից էր վատացել:
Դեպքի վայր էր ժամանել շտապ օգնության ծառայության երկու մեքենա:
ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը Panorama.am-ին հայտնեց, որ դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են ժամը 16:06-ին: Դեպքի վայր ժամանած փրկարարները փոխանցել են, որ Ամիրյան 26 կիսակառույց շենքի շինարարության ժամանակ պոկվել է արտաքին շինարարական վերելակը: Վերջինս ինքնաշեն է եղել: Շտապ օգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ին հայտնեց, որ տուժածները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահկյանը հայտնեց, որ այս պահին տուժածը հետազոտվում է:
Դեռևս տուժածների ինքնությունը ճշտել չի հաջողվել: Անհայտ է նաև շինարարական աշխատանքներ իրականցնող ընկերության անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան