Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Վիճակագրության համաձայն, քրեակատարողական հիմնարկներից դուրս եկած մարդիկ ավելի հաճախ են կրկին դիմում հանցագործության, քան նրանք, որոնց նկատմամբ այլընտրանքային պատժամիջոցներ են կիրառվում: Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի կողմից կազմակերպված էլեկտրոնային մոնիտորինգի վերաբերյալ սեմինարի ժամանակ ասաց միջազգային փորձագետ Մարտին Սեդոնը (Մեծ Բրիտանիա):
Նա նշեց, որ շատ մարդիկ, ովքեր բանտից դուրս են գալիս, իրենց վերաբերմունքը փոխած են լինում ամեն ինչի նկատմամբ. «Նրանք ավելի վատն են լինում, պատրաստ չեն լինում այն խնդիրներին, որոնց պետք է բախվեն ազատության մեջ»:
Փորձագետի խոսքով, միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ:
«Խոսքը չի գնում ծանր հանցագործությունների մասին: Այդ դեպքում հանցագործը, միանշանակ, պետք է բանտարկվի, անհրաժեշտ է հասարակությանը պաշտպանել նրանից: Լուրջ հանցագործներն արժանի են, որ հայտնվեն բանտում»,- ընդգծեց նա:
Մարտին Սեդոնը նաև նշեց, բանտերի պահպանման, շահագործման համար անհրաժեշտ ծախսերը մտահոգում են կառավարություններին, մինչդեռ պրոբացիայի ծառայությունը թեթևացնում է այդ բեռը:
Խոսելով պրոբացիայի ծառայության միջոցով էլեկտրոնային մոնիտորինգի մասին, նշեց, որ եվրոպական երկրներում մեծ հետաքրքրություն է նկատվում էլեկտրոնային մոնիտորինգի նկատմամբ:
«Սա վերականգնողական արդարադատությունն է»,- նշեց նա:
Ըստ փորձագետի, էլեկտրոնային մոնիտորինգի մի քանի տարբերակներ կան: Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե Հայաստանի դեպքում որ տարբերակն է ավելի նպատակահարմար կիրառել, Մարտին Սեդոնն ասաց. «Կախված է արարքների բնույթից: Եթե ծանր հանցաք չէ, տնային կալանքի մոնիտորինգի տարբերակն արդյունավետ կարող է լինել, եթե ավելի լուրջ հանցագործության հետ գործ ունենք, պետք է հսկողությունը լինի տեղի որոշման հնարավորությամբ»:
Նախորդող հրապարակումներ՝
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին