Միշել Պլատինին կբողոքարկի ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշումը
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել հայտարարությամբ, որով հաղորդել է իրեն ֆուտբոլային գործունեությունից 90 օրով զրկելու ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշումը բողոքարկելու մտադրության մասին: Ֆրանսիացու հետ միասին նույնպիսի պատժի են ենթարկվել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն ու այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Պատճառը կասկածներն են, որ նրանք զբաղվել են կոռուպցիայով: Որակազրկման ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 45 օրով: Պլատինիի հայտարարությունը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
«Ես վճռականորեն դատապարտում եմ առաջ քաշված բոլոր մեղադրանքները, որոնք հիմնված են հասարակ զուգադիպությունների վրա ու զարմանալիորեն շատ մշուշոտ են: Այդ հայտարարության ձևակերպումը խոսում է միայն այն մասին, որ «թվում է՝ էթիկայի կոդեքսը խախտվել է», և որ որոշման կայացումը չի կարող անմիջապես կատարվել:
Չնայած կատարվածի կեղծ բնույթին, հրաժարվում եմ հավատալ, որ դա քաղաքական որոշում է, որն ընդունվել է շտապողաբար և ուղղվել այն բանին, որ վնաս հասցվի իմ թեկնածությանը: Վճռականորեն տրամադրված եմ պաշտպանել ինձ համապատասխան մարմինների առջև: Ոչինչ չի կարող ստիպել ինձ հանձնվել»,- հայտարարել է Պլատինին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան