Րաֆֆի Հովհաննիսյան. Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց քաղաքական նպատակը ստոր է
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց Սահմանադրության դեմ արտահայտվողների ձայնին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան և սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապաև «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ»:
«Միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան»,-ըստ տարածած հայտարարության, նշել է Հովհաննիսյանը:
Հայտարարության մեջ նշվում է, Րաֆֆի Հովհաննիսյանը նաև թողել է հետգրություն. «Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ և ոչ ամենևին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները