Սաակաշվիլին կարող է Հաագայի դատարանի առաջ կանգնել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դատապարտվել 30 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության, եթե հաստատվի նրա մասնակցությունը ռուս-վրացական 2008թ պատերազմի ժամանակ կատարված մի քանի հանցագործությունների մեջ: Հաղորդում է «Аргументы и факты»-ն:
Ինչպես նշվում է, Հաագայի միջազգային դատարանի ղեկավարը վարույթ է ընդունել 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների հետ կապված գործը: Ռուսական կողմի ներկայացրած տեղեկությունների և փաստերի հիման վրա դատարանը որոշել է գործով հետաքննություն սկսել:
ԵԽԽՎ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Ելենե Թեվդորաձեի խոսքով` ներկայացված նյութերը թույլ են տալիս գործով պատասխանատվության ենթարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այդ դեպքում նրան սպառնում է 30 տարվա ազատազրկումից մինչև ծմահ բանտարկություն:
Աղբյուրը հիշեցնում է, որ վրացական իշխանությունները պատրաստ են նաև Սաակաշվիլիին զրկել Վրաստանի քաղաքացիությունից: