Բեթհովենի, Չայկովսկու և Շտրաուսի երաժշտության երեկո` Արամ Խաչատրյան համերգասրահում
Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահումում ելույթ է ունենալու դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), ջութակահար Ակիկո Սուվանայը (Ճապոնիա) և թավջութակահար Քսավիեր Ֆիլիպսը (Ֆրանսիա): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Երեկոյի ընթացքում հնչելու է Բեթհովեն (Եռակի կոնցերտ), Չայկովսկի («Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք- ֆանտազիա), Ռիխարդ Շտրաուս («Դոն Ժուան» սիմֆոնիկ պոեմ):
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Այն մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում