Արա Բուդաղյանը կալանքի տակ է առանց որևէ հիմքի. Հայկ Ալումյան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանքի տակ գտնվող գործարար Արա Բուդաղյանի մասով քննչական գործողություններ չեն կատարվում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Այս գործով նախաքննության ընթացքը ինձ չի գոհացնում, իմ պաշտպանյալը անարդար է գտնվում կալանքի տակ: Մեզ հետ կապված քննչական գործողություններ չեն իրականացվում: Երբ իմ պաշտպանյալը գտնվեր ազատության մեջ, ինչքան ուզում է, թող քննեին», -հավելեց փաստաբանը:
Փաստաբանի ներկայացմամբ, իրեն հայտնի չէ, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվում այս գործով մյուս մեղադրյալների մասով, բայց իր պաշտպանյալի մասով որևէ գործողություն չի կատարվում:
Ալումյանը տեղեկացրեց նաև, որ իր պաշտպանյալի մասով բողոքարկումներն առայժմ անարդյունք են:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե Արա Բուդաղյանը պատանդի կարգավիճակում է և նրան այնքան կպահեն, մինչև լուծվի Սդղի գյոլի գործով կալանավորված Սուրիկ Խաչատրյանի հարազատների հարցը, Հայկ Ալումյանն ասաց. «Լուրջ չեմ համարում նման տեսակետները: Ես չգիտեմ` որտեղից են որոշել նման բան տարածել, բայց այն, որ Արա Բուդաղյանը ակնհայտ ապօրինի կալանավորված է, հայտնի է: Ես չեմ պատկերացնում երևակայության ինչ թռիչք է պետք ունենալ, որ մահափորձի գործը կապեն Սդղի գյոլի գործի հետ»:
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորվել է 4 անձ, որոնց թվում է նաև Գորիսում հայտնի գործարար Արա Բուդաղյանը: Վերջինի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
«Լիսկայի» դեմ մահափորձի գործով փաստաբանը միջնորդում է պաշտպանության միջոց տրամադրել Ավագյանի ընտանիքին
Բուդաղյանի նկատմամբ կայացրած որոշումների մեջ ամեն ինչ գլխիվայր շուռ տված է. փաստաբան (տեսանյութ)
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով դատավարական գործողությունները մեկը մյուսից անօրինական են. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան