Է. Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված նախագծերը
«Շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ընդունվեցին այն բոլոր նախագծերը, որոնք մենք մշակել էինք այդ ուղղությամբ և ներկայացրել այս համաժողովում»,- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի արդյունքների ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 10-11-ին տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը:
Նախարարը նշեց, որ համաժողովի ընթացքում ընդունված բանաձերից մեկը միտված է ցեղասպանությունների կանխարգելմանը, կոչ է ուղղված ամբողջ աշխարհին՝ այլևս երբեք թույլ չտալ նոր հանցագործություններ, ցեղասպանություններ:
«Համաժողովին ներկա բոլոր պետությունները պաշտպանեցին մեր ներկայացրած բանաձևը»,- ընդգծեց Է. Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ, Երևանում կայացած համաժողովի ընթացքում տեղի են ունեցել բովանդակալից, արգասաբեր քննարկումներ: Է. Նալբանդյանի խոսքով, համաժողովը ցույց տվեց, որ կազմակերպության անդամ պետությունները, կառավարությունները հանուն համերաշխության կարող են համախմբվել:
Նախորդող հրապարակումներ՝
Սենեգալի արտգործնախարար. Մշակութային երկխոսությունը կարևոր է ատելության հաղթահարման համար
Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար
Նալբանդյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց Հայաստանի կոչումը, առաքելությունը
Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան