Բակո Սահակյանը ՀՕՄ-ի նախկին ատենապետուհուն պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչութան հաղորդմամբ, երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման և Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Նախագահը հաջողություններ է մաղթել նորընտիր ատենապետուհի Կարոլին Շամավոնյանին իր պատասխանատու աշխատանքում:
Նախագահ Սահակյանը նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում