ՖՄԿ ԱԳ նախարարների համաժողովին ընդունված բանաձևերից մեկը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը. Նախարար
Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստը լավ առիթ էր ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը՝ ի պաշտպանություն Ֆրանկոֆոնիայի արժեքների, Ֆրանկոֆոնիայի նպատակների։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ համատեղ ճեպազրույցին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երևանում Ֆրանկոֆոնիայի համաժողովի անցկացումը պարտավորեցնում է մեզ՝ Ֆրանկոֆոն ընտանիքի բոլոր անդամների հետ, նաև Գլխավոր քարտուղարի, քարտուղարության աջակցությամբ հավելյալ ջանքեր գործադրել այդ նպատակների իրականացման համար»,- նշեց նախարարը:
Է. Նալբանդյանի խոսքով, համաժողովի ընթացքում ընդունվեցին հինգ բանաձևեր, որոնցից երեքը Հայաստանն էր նախաձեռնել, ներառյալ բանաձև, որը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը, որը հղում էր կատարում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի այս տարվա ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված շատ կարևոր հայտարարությանը:
Է. Նալբանդյանի գնահատմամբ, իր և տիկին Ժանի միջև կայացել է բավական ջերմ հանդիպում, բովանդակալից զրույց, որի ընթացքում ամփոփել են Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի արդյունքները. «Կարող ենք ասել, որ այդ համաժողովը հաջողված էր, արդյունավետ էր բովանդակությամբ, այն փաստաթղթերով, որ ընդունվեցին համաժողովի ընթացքում:
Ես կցանկանայի նաև նշել, որ նախարարական համաժողովը լավ հարթակ է նաև երկկողմ հանդիպումների համար: Տարբեր երկրների իմ գործընկերները բազմաթիվ, տասնյակ հանդիպումներ անցկացրին։
Ես նույնպես օգտվեցի այս առիթից և մոտ 25 հանդիպում ունեցա։ Ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտգործնախարարների հետ։
Կցանկանայի առիթից օգտվելով խորը շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին, նրա ամբողջ թիմին, քարտուղարությանը, որը մեզ այդքան կարևոր աջակցություն ցուցաբերեցին՝ այս համաժողովը հաջողությամբ անցկացնելու համար:
Ես նաև կցանկանայի օգտվել առիթից և տիկին Գլխավոր քարտուղարին փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարարության ոսկե մեդալը՝ շնորհակալություն հայտնելով այս համաժողովի անցկացմանը՝ իր անձնական, նաև իր թիմի, քարտուղարության աջակցության համար։
Մեր համագործակցությունը քարտուղարության հետ ոչ միայն սերտ է, այլ` կատարյալ»:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ նախագահ. մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը
Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարի երևանյան համաժողովն ավարտվեց. «Հույս ունենք հաջորդ համաժողովներն էլ այսկերպ կազմակերպված կլինեն»
Է. Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված նախագծերը
Հայոց ցեղասպանությունը իսկական դաս է ներկա և ապագա սերունդներին. Ֆիլիպ Քուիյար
Սենեգալի արտգործնախարար. Մշակութային երկխոսությունը կարևոր է ատելության հաղթահարման համար
Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար
Նալբանդյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց Հայաստանի կոչումը, առաքելությունը
Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան