«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը՝ «Լավագույն արտիստ» ըստ woman.ru-ի ընթերցողների
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը woman.ru կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել «Լավագույն արտիստ» անվանակարգում: Մի քանի շաբաթ կայքի օգտատերերը քվեարկել են այն կատարողի օգտին, ով, ըստ իրենց, հեռանկարային մասնակից է:
Նրա օգտին քվեարկել է գրեթե 10 հազար մարդ: Գրիգոր Կյոկչյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ արտիստի համար ամենագլխավորը հանդիսատեսի գնահատականն է, այլ ոչ թե ստացած միավորները:
Նա նաև ասել է, որ իր համար ամենադժվարը եղել է մրցութային երկրորդ օրը, երբ նա Iowa խմբի հետ է ելույթ ունեցել. «Առաջին և երրորդ մրցութային օրերին ես ստացել եմ բավականին բարձր միավորներ, բայց Iowa-ի հետ մենք ուղղակի չէինք համապատասխանում, ինչն ակնհայտ էր»:
Հիշեցնենք, որ առաջին մրցութային օրը նա վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից՝ կատարելով Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: Երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից: Այդ օրը նա Iowa-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը: Երրորդ մրցութային օրը Գ. Կյոկչյանը հավաքել է 98 միավոր (հնարավոր 99-ից)՝ կատարելով իր հեղինակած «Աֆրո» երգը:
Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, Գ. Կյոկչյանն ընդհանուր առմամբ ունի 265 միավորով և գտնվում է 9-րդ հորիզոնականում է: Մրցույթի հաղթողն է Խորվաթիան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը կայացել է հոկտեմբերի 2-11-ը: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է 12 երկրից՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Հունաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Ուկրաինա, Խորվաթիա, Շվեյցարիա, 14 կատարող:
Նախորդող հրապարակում՝
«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը մրցութային երրորդ օրը հավաքել է 98 միավոր
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա