ՀՀ նախագահ. մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է հյուրին՝ նշելով, թե ուրախ է, որ հանդիպումը կայանում է հենց Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի շրջանակներում: Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի հերթական հանդիպումը մեր երկրում, Հանրապետության Նախագահի խոսքով, առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար, և մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել այդ կարևորագույն միջոցառումը: Ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ պետություններից է, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը և մեծապես կարևորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ համաժողովի բավականաչափ հագեցած օրակարգի շրջանակներում Երևանում քննարկվեցին կարևորագույն հարցեր, իսկ Հայաստանի կողմից առաջադրված թեման, որպես համաժողովի խորագիր, շատ խորհրդանշական էր, կարևոր ու արդիական: Նշելով, որ Ֆրանկոֆոնիան ընդհանուր արժեքներ կրող երկրների դաշինք է, որտեղ Հայաստանն ունի իր առանձնահատուկ և կարևոր տեղը, Միկայել Ժան ը վստահեցրել է, որ կազմակերպության շրջանակներում նոր հնարավորություններ ու հորիզոններ են բացվում լայն համագործակցության համար: Ըստ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի, Ֆրանկոֆոնիան ամբողջ աշխարհում կարողացել է հաստատվել որպես կարևոր դերակատար և վստահելի գործընկեր, ուստի, անհրաժեշտ է ջանքեր գործադրել կազմակերպության մեծ ներուժը լիարժեք օգտագործելու ուղղությամբ:
Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը տիկին Միկայել Ժանը ներկայացրել է իր պատկերացումները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեռանկարի, զարգացման մեծ հնարավորությունների և այդ գործընթացում Հայաստանի տեղի ու դերի մասին:
Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարի երևանյան համաժողովն ավարտվեց. «Հույս ունենք հաջորդ համաժողովներն էլ այսկերպ կազմակերպված կլինեն»
Է. Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված նախագծերը
Սենեգալի արտգործնախարար. Մշակութային երկխոսությունը կարևոր է ատելության հաղթահարման համար
Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար
Նալբանդյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց Հայաստանի կոչումը, առաքելությունը
Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին