Սարգիս Հովսեփյան. «Այսքան վատ երբեք չէինք խաղացել»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն Ալբանիայի ընտրանու հետ հանդիպումից (0:3) հետո հայտարարել է, որ իր թիմը շատ վատ խաղ է ցուցադրել:
«Ասելու բան չունեմ: Նման խաղից հետո հարցերի պատասխանելու իմաստ չկա: Ամեն ինչ սարսափելի էր: Այսքան վատ երբեք չէինք խաղացել: Իհարկե, պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Հենց ես եմ թիմի նման խաղի մեղավորը: Այսօր խաղադաշտում մեկ թիմ կար, և դա Ալբանիայի հավաքականն էր: Ցանկանում էի օգնել թիմին՝ գտնելու իր խաղը, սակայն չստացվեց: Այսօր սարսափելի վատ խաղացինք»,- նշել է Սարգիս Հովսեփյանը: