Հայ դուդուկահարը կապահովի թուրք ռեժիսորի «Քարավան 1915» ֆիլմի երաժշտությունը
Թուրք հայտնի ռեժիսոր Իսմաիլ Գյունեշը 1915-ի իրադարձությունների մասին պատմող իր «Քարավան 1915» ֆիլմի երաժշտությունը դուդուկով ապահովելու համար հրավիրել է հայ դուդուկահար Սուրեն Ասադուրյանին: Ռեժիսորը Հայոց ցեղասպանության թեման պատրաստվում է էկրան է բարձրացնել որպես հայերի տեղահանություն:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ասադուրյանը համաձայնություն է տվել թուրք ռեժիսորի առաջարկին և Երևանից մեկնել Թուրքիա: Աղբյուրը նշում է, որ հայ դուդուկահարը, ծանոթանալով ֆիլմի սցենարին, տվել է իր հավանությունը: Ֆիլմի սյուժեի մասին հայտնած իր կարծքում Ասադուրյանը նշել է, որ ֆիլմը պատմում է Սալիմ Աղա անունով մի թուրք կառապանի մասին, ով Թուրքիայի Գիրեսուն նահանգից 200 հայ տեղահանվածի տեղափոխում է Հալեպ քաղաք:
Ֆիլմի ռեժիսորը, տուրք տալով թուրքական ժխտողական թեզերին, 1915-ին տեղի ունեցածը դիտում է առաջին համաշխարհային պատերազմի կոնտեքստում և խուսափում է «Հայոց ցեղասպանություն» բնորոշումից: Նա նշել է, որ իր գլխավոր նպատակը ոչ թե մեղավորներ գտնելն է, այլ փորձել լուծում գտնել տեղի ունեցածի հետևանքով խաթարված մարդկային հարաբերությունների համար: Հասկանալն ու հասկացնել այդ ամենը:
Ծրագրվում է ֆիլմը ցուցադրել 2016-ի տարեկսզբին: Գլխավոր դերերում նկարահանվելու են թուրք դերասաններ Մուրաթ Հանը, Իփեք Թուզջուօղլուն և Իբրահիմ Քենդիրջին, իսկ Սյուզան անունով հայ աղջկա դերը մարմնավորելու է Բելգիայում բնակվող և վերջին տարիներին Թուրքիա տեղափոխված երգչուհի ու դերասանուհի Այշե Աքընը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում