Այրին աճուրդի է հանում Վլադիմիր Վիսոցկու անձնական իրերը
Դերասանուհի Մարինա Վլադին՝ ռուս հայտնի պոետ Վլադիմիր Վիսոցկու այրին, աճուրդի է հանում ամուսնու անձնական իրերը, հաղորդում է «Интерфакс»-ը: Փարիզյան «Դրունո» աճուրդային տանը աճուրդի կհանվի պոետի հետմահու դիմակը և վերջին ստեղծագործության ինքնագիրը:
«Հարկ է ընդգծել Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը գրվել է 1980-ի հունիսի 11-ին, ինչպես նաև Վիսոցկու հետմահու դիմակը», -նշվում է հաղորդագրության մեջ:
Աճուրդը կկայանա նոյեմբերի 24-25-ին: Բանաստեղծությունը դրվելու է 15 հազար եվրո գնով, իսկ հետմահու դիմակը՝ 50 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա