Ֆրանսիացի երաժիշտները՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ են ունենալու ֆրանսիացի երաժիշտներ՝ դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին և թավջութակահար Քսավիեր Ֆիլիպսը:
Համերգի ընթացքում հնչելու է Բեթհովեն ( Դաշնամուրի սոնատ թիվ 8 «Պաթետիկական», դո մինոր, երկ 13), Մենդելսոն (Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար թիվ 2, ռե մաժոր, երկ 58), Դեբյուսի (Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր), Շոստակովիչ (Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, երկ 80):
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Այն մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»