Լեռնիկ Ալեքսանյան. Գործարանները մթերած խաղողի դիմաց դեռ չեն կարողանա վճարել գյուղացուն (տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ եթե խաղողի մթերման գործում չլիներ կառավարության միջամտությունը, իրավիճակն ավելի վատ կլիներ:
«Ես հիմա էլ չէի ասի, որ լավ է, խնդիրները շարունակվում ենք, ասենք՝ մթերվեց, բայց գումարները չեն կարողանա տալ, մթերողներն էլ խնդիրներ ունեն իրացման ու ֆինանսական առումով»,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Օրենսդիր մարմնի ղեկավարն այսօր եղել է բանկերից մեկում, տեսել բազմաթիվ գյուղացիներ, ովքեր պատրաստվում են վարկ վերցնել.
«Ծանր է, իրոք, վիճակը»:
Նշենք, որ այսօր գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է ope8ativ տվյալներ, ըստ որի, Հայաստանում 2015 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց։
Հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։
Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Խաղոի մթերման վերաբերյալ պատգամավորի մյուս մտահոգությունները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Լյովա Խաչատրյան. Գյուղնախարարության հետ պետք է աշխատեն դեսպաններն ու մարզպետարանները
Ավագ Հարությունյան. Պետությունը 14 մլն դոլար ներդնելով կարող էր լուծել խաղողի մթերման խնդիրը
Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
«Սոսկալի տեսարան է». Գյուղացիները մի քանի գիշեր անցկացնում են գործարանների դիմաց
Խաղողը տվել են գյուղացիների ձեռքն ու տուն ուղարկել
Միջպետական նշանակության ճանապարհը փակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան