Փոխնախարար. 2016թ.-ի բյուջեով աշխատավարձերի ու թոշակների կրճատում առայժմ չի նախատեսվում. ՉԻ
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «Չորրորդ իշխանությանը» տված հարցազրույցում անդրադառնալով 2016թ. պետական բյուջեի նախագծին, ասել է, թե այն միտված է որոշակի կայունության ապահովմանը:
«Այստեղ շատ մեծ զարգացումներ, սոցիալական մեծ խնդիրներ լուծում չկա ՝ ոչ աշխատավարձերի բարձրացում, ոչ թոշակների բարձրացում: Այսօրվա վիճակը պահպանելու բյուջե է, ինչը դրական է, քանի որ մենք էլ կարող էինք մյուս երկրների նման կրճատել աշխատավարձը, թոշակը և այլն: Բայց մենք առայժմ նման քայլի չենք գնում, չենք նվազեցնում այդ ծախսերը»,-ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան