Ամերիկյան հայտնի հեռուստաշոուն հաղորդում կհեռարձակի Հայաստանի մասին
Ամերիկյան հեղինակավոր Conan ուշ գիշերային հեռուստաշոուն Հայաստանի մասին հաղորդում է նկարահանել: Այս մասին տեղեկացնում է «Variety»-ն:
Ինչպես նշվում է, սա առաջին անգամն է, որ հեղինակավոր ուշ գիշերային այս թոք-շոուի շրջանակներում հաղորդում է հեռարձակվելու Հայաստանից: Հաղորդաշարի հեղինակ և վարող Քոնան օ´Բրայնը Հայաստան է այցելել իր օգնականի` Սոնա Մովսեսյանի հետ միասին:
Հաղորդման կապակցությամբ Քոնանը նշել է. «Կարծում եմ` ցանկացած ղեկավարի պատասխանատվությունն է իր օգնականին ուղեկցել նախնիների երկիր»:
Հայաստանի մասին պատմող սյուժեն Conan թոք-շոուի եթերում կլինի նոյեմբերի 10-ին: